Իրանը հայտարարել է ԱՄՆ ավիաբազային ուղղված պատասխան հարվածի մասին
Աշխարհ
Իրանի ռազմաօդային ուժերը հարվածել են ամերիկյան ավիաբազային, որտեղից գիշերը հարձակում է իրականացվել Իրանի տարածքի վրա, հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում):
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Իրանի Բանդար Աբբաս քաղաքի օդանավակայանի մոտ գտնվող օբյեկտի վրա հարձակումից հետո Իրանը հարվածել է ԱՄՆ ավիաբազային։ Հենց այդ բազայից է ԱՄՆ-ն հարձակվել Իրանի տարածքի վրա, նշել է ԻՀՊԿ-ն։
Ռոյթերսը նախկինում հաղորդել էր, հղում անելով ԱՄՆ պաշտոնյայի, որ ԱՄՆ ուժերը հարվածել են «իրանյան ռազմական օբյեկտի, որը սպառնալիք էր ներկայացնում ԱՄՆ ուժերի և Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության համար»։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել