Լատվիայում, Ռուսաստանի հետ սահմանի մոտ, սկսել են «վիշապի ատամներ» տեղադրել բռնագրավված հողերի վրա
Աշխարհ
Լատվիայի ազգային զինված ուժերը սկսել են «վիշապի ատամներ»՝ բուրգաձև բետոնե արգելապատնեշներ տեղադրել լատվիա-ռուսական սահմանի երկայնքով մասնավոր անձանցից բռնագրավված հողերի վրա: Ըստ պետական LSM հեռարձակողի՝ հողերը նախկինում բռնագրավվել էին իշխանությունների կողմից ազգային պաշտպանության նպատակներով:
Պատնեշները տեղադրվում են երեք շարքով, որոնցից յուրաքանչյուրը մոտավորապես 10 մետր լայնություն ունի, և «նախատեսված են սահմանով ռազմական տեխնիկայի տեղաշարժը կանխելու համար»։ Յուրաքանչյուր բետոնե արձան կշռում է մոտավորապես մեկուկես տոննա։ «Վիշապի ատամներից» բացի, սահմանամերձ տարածքներում ապագայում նախատեսվում է կառուցել հակատանկային խրամատներ։
2025 թվականին Լատվիայի Սեյման (խորհրդարան) ընդունեց երկրի պաշտպանության նախարարության կողմից մշակված օրենք, որը թույլ է տալիս պաշտպանական կառույցներ տեղադրել Ռուսաստանի հետ սահմանի մոտ գտնվող մասնավոր հողերի վրա։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել