Շոյգու. Ուկրաինան վերածվել է մարտադաշտի
Աշխարհ
Ուկրաինան վերածվել է մարտադաշտի, որտեղ 56 օտարերկրյա պետություններ համակարգված բախման մեջ են Ռուսաստանի հետ, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Արևմուտքի կողմից Ուկրաինայի բնակչության հակառուսական գաղափարախոսական զանգվածային ինդոկտրինացիայի համար օգտագործվող հաղորդակցման տեխնոլոգիաները վտանգի են ենթարկել նրա գոյությունը։
Երկիրը վերածվել է մարտադաշտի, որտեղ 56 օտարերկրյա պետություններ համակարգված բախման մեջ են Ռուսաստանի հետ», - ասել է Շոյգուն անվտանգության հարցերը վերահսկող բարձր մակարդակի ներկայացուցիչների միջազգային հանդիպման բացման ժամանակ։
Հանդիպումն անցկացվում է Մոսկվայի մարզում Միջազգային անվտանգության ֆորումի շրջանակներում։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել