Ռուսաստանն ու Ղազախստանը ստորագրել են ԱԷԿ-ի կառուցման համաձայնագիր
Ռուսաստան
Ռուսաստանն ու Ղազախստանը համաձայնագիր են ստորագրել ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագծի շուրջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Փաստաթուղթը նախատեսում է երկու երկրների համագործակցությունը Ղազախստանում ԱԷԿ-ի կառուցման ուղղությամբ։ Նախագիծը համարվում է կարևոր քայլ երկրի էներգետիկ համակարգի զարգացման և էլեկտրաէներգիայի արտադրության հնարավորությունների ընդլայնման համար։
Ավելի վաղ Ղազախստանի իշխանությունները հայտարարել էին, որ ուսումնասիրում են մի քանի տարբերակներ և միջազգային գործընկերների առաջարկներ՝ երկրի առաջին ատոմակայանի կառուցման համար։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել