Այսօր մենք արժևորում ենք մեր պետականության հիմքերը, մեր ժողովրդի միասնական կամքն ու պատասխանատվությունը հայրենիքի հանդեպ․ Համբարձում Մաթևոսյան
Այլ
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գրել է․
«Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առիթով։
Այսօր մենք արժևորում ենք մեր պետականության հիմքերը, մեր ժողովրդի միասնական կամքն ու պատասխանատվությունը հայրենիքի հանդեպ։
Հանրապետության օրը հիշեցում է, որ անվտանգ, ազատ և բարեկեցիկ պետությունը կառուցվում է օրենքի գերակայության, միասնության և հայրենիքի նկատմամբ սիրո ու պատասխանատվության հիման վրա։
Փա՛ռք նահատակներին, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ