Բրազիլիան դատապարտել է Իրանի դեմ ուղղված ագրեսիան
Աշխարհ
Բրազիլիան դատապարտում է Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումը և հույս ունի, որ կողմերը կհասնեն երկարատև հրադադարի։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահի միջազգային հարցերով հատուկ օգնական Սելսո Ամորիմը՝ բարձրաստիճան անվտանգության պաշտոնյաների միջազգային հանդիպման ժամանակ։
«Բրազիլիան շատ մտահոգված է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով։ Մենք, անշուշտ, դատապարտում ենք Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումը։ Մենք ողջունում ենք ներկայիս հրադադարը, բայց իրավիճակը մնում է շատ անկայուն», - ասել է նա։
«Մենք հույս ունենք, որ շուտով կարող է կնքվել մշտական հրադադարի համաձայնագիր»։ Ամորիմը հավելել է, որ Բրազիլիան աջակցում է Պակիստանի և այլ երկրների միջնորդական ջանքերին։
Նա նաև ընդգծել է, որ Իրանի դեմ ագրեսիան հանգեցրել է տարածաշրջանային սրացման և «շատ լուրջ ազդեցություն է ունեցել» այնտեղի իրավիճակի վրա։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել