Տոկաևը Պուտինի այցը կարևոր իրադարձություն է անվանել
Աշխարհ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը համարում է կարևոր իրադարձություն երկու երկրների ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում։
«Մենք շատ ուրախ ենք պետական այցով Աստանայում ողջունել Ռուսաստանի Դաշնության նախագահ, հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին։ Ես այս այցը համարում եմ բացառիկ կարևոր իրադարձություն Ղազախստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում», - բանակցություններից հետո ասել է Տոկաևը։
Նախորդ օրը Վլադիմիր Պուտինը եռօրյա պետական այցով ժամանել է Ղազախստան։ Հինգշաբթի առավոտյան տեղի է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ պաշտոնական դիմավորման արարողությունը։
Աստանայում Ռուսաստանի ղեկավարը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական ֆորումին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ