Ռուսաստանը և Ղազախստանը ստորագրել են 15 փաստաթուղթ
Աշխարհ
Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի Աստանա կատարած պետական այցի ընթացքում Ռուսաստանը և Ղազախստանը ստորագրել են 15 փաստաթուղթ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Պուտինը չորեքշաբթի օրը պետական այցով ժամանել է Ղազախստան։ Պաշտոնական դիմավորման արարողությունից հետո Պուտինը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը անցկացրել են ռուս-ղազախական բանակցություններ, որոնց հաջորդել է փաստաթղթերի ստորագրման արարողությունը։
Կողմերը ստորագրել են ընդհանուր առմամբ 15 փաստաթուղթ։
Ռուսաստանը և Ղազախստանը նաև փոխանակել են նախկինում ստորագրված փաստաթղթեր, որոնք վերաբերում են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ