Կրասնոդարի մարզի վրայով եռանկյունաձև դասավորությամբ թռչող ԱԹՕ-ների խումբ է թռիչք կատարել
Աշխարհ
Տեղի բնակիչները Կրասնոդարի երկրամասի երկնքում նկատել են ԱԹՕ-ների խումբ. լուսավոր կետերը եռանկյունի էին կազմում և մեծ արագությամբ շարժվում էին դեպի Ստավրոպոլի ուղղությամբ, հաղորդում է SHOT Telegram ալիքը։
Ականատեսների խոսքով՝ տարօրինակ լույսերը նկատվել են Բելորեչենսկի մոտակայքում։
«Բելորեչենսկի անոմալիան» արդեն հետաքրքրություն է առաջացրել ուֆոլոգների շրջանում: Նրանք պնդում են, որ Ռուսաստանի հարավի երկնքում նկատված ԱԹՕ-ները ոչ այլ ինչ են, քան նարնջագույն պլազմոիդներ, որոնք հայտնի են նաև որպես «թռչող նարինջներ»: Այս օբյեկտները հաճախ խմբեր են կազմում և կարող են ձևավորել երկրաչափական ձևեր՝ «գծերից մինչև բազմանկյուններ»:
Ամերիկացի ուֆոլոգ Մարկ Քալվինի խոսքով՝ նմանատիպ պլազմոիդներ նկատվել են Տեխաս նահանգի Դալաս քաղաքի արվարձանների բնակելի թաղամասերի վերևում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ