«Համակարգչային ակումբի» անվան տակ գործող ընդհատակյա կազինո են բացահայտել. ՌԴ
Ռուսաստան
Ռուսաստանի Վլադիմիրի մարզում դատարանը գրեթե չորս տարվա ազատազրկման է դատապարտել տղամարդու, որը կազմակերպել էր ընդհատակյա խաղատների ցանց՝ դրանք քողարկելով որպես համակարգչային ակումբներ։
Քննության տվյալներով՝ Ռյազանի մարզի բնակիչը 2017-ից մինչև 2023 թվականը կազմակերպել էր ապօրինի խաղային ակումբներ միանգամից չորս քաղաքում։ Խմբի մյուս անդամները աշխատել են որպես օպերատորներ, ադմինիստրատորներ և տեխնիկներ։ Խաղային բիզնեսը ներկայացվում էր որպես ինտերնետով համակարգիչների վարձույթի ծառայություն։
Կազմակերպիչը կեղծ փաստաթղթեր և պայմանագրեր էր ձևակերպում «մեկօրյա ընկերությունների» անունից՝ գործունեությունը օրինական տեսք տալու համար։ Ըստ իրավապահների՝ խմբավորման ապօրինի եկամուտը գերազանցել է 66 միլիոն ռուբլին։ Դատապարտված 12 անձանցից 11-ը ստացել են պայմանական պատիժներ, ինչպես նաև խոշոր տուգանքներ և ունեցվածքի բռնագրավում։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել