Վրաստանը շատ ավելի ցածր գնով գազը գնեց մյուս հարևաններից, Հայաստանը կարող է անել նույնը անել. Սահակաշվիլի
Արտաքին Քաղաքական
Վրաստանը նույնպես մնաց առանց ռուսական գազի, բայց այն շատ ավելի ցածր գնով գնեց մյուս հարևաններից․ Հայաստան էլ կարող է նույնը անել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։
«Սիրելի՛ հայ հարևաններ, սա՞ է այն երկիրը, որը դուք ցանկանում եք ունենալ։ Մի՛ կրկնեք Վրաստանի սխալը, որքան էլ քննադատաբար տրամադրված լինեք գործող կառավարության հանդեպ։
Վրաստանը նույնպես մնաց առանց ռուսական գազի, բայց այն գնեց մյուս հարևաններից շատ ավելի ցածր գնով։ Հայաստանը կարող է անել նույնը։ Հիմա, երբ դուք ունեք թե՛ Եվրոպայի, թե՛ Ամերիկայի աջակցությունը, բաց մի՛ թողեք այս հնարավորությունը և ձեզ մի՛ մեկուսացրեք աշխարհից»,- գրել է Սահակաշվիլին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել