ԱՀԿ-ի ղեկավարը մեկնում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն՝ Էբոլայի բռնկման պատճառով
Աշխարհ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ Էբոլայի բռնկման ֆոնին մեկնում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն (ԿԴՀ):
«Ես մեկնում եմ ԿԴՀ: Էբոլան վերադարձել է: Իտուրի նահանգն ամենաշատն է տուժել», - գրել է նա իր Ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ: ԱՀԿ գլխավոր տնօրենը պարզաբանել է, որ տեղում կաշխատի ԿԴՀ կառավարության ղեկավարությամբ՝ ԱՀԿ թիմերի և տեղական առողջապահության աշխատողների հետ:
Գեբրեյեսուսը հիշեցրել է, որ ԿԴՀ-ն արդեն 16 անգամ հաղթել է Էբոլայի համաճարակին և վստահություն է հայտնել, որ երկիրը կրկին կհաղթահարի այն: «Բայց մենք պետք է գործենք հիմա, միասին», - ընդգծել է նա:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել