Մադյարը Բրյուսելում հանդես է եկել Ուկրաինայի՝ ԵՄ-ին արագացված անդամակցության դեմ
Աշխարհ
Հունգարիայի կառավարությունը, ինչպես իր նախորդները, դեմ է Ուկրաինայի արագացված անդամակցությանը Եվրամիությանը և կարծում է, որ երկիրը պետք է համապատասխանի նույն պահանջներին, ինչ մյուս թեկնածու երկրները: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը, ով իր առաջին պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել, որտեղ նա ուրբաթ օրը պետք է հանդիպի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։
«Մենք արդեն ասել ենք, որ կարող ենք համաձայնվել միայն Ուկրաինայի կանոնավոր անդամակցության բանակցությունների, ինչպես դա արվել է Արևմտյան Բալկանների երկրների կամ այլ թեկնածու երկրների հետ», - ասել է Մագյարը Բելգիայի մայրաքաղաքից հունգարական հեռուստատեսությամբ հեռարձակված տեսաուղերձում: Նա հիշեցրել է, որ Վիկտոր Օրբանի գլխավորած նախորդ կառավարությունը նույն դիրքորոշումն ուներ։
Մադյարը, ով վարչապետի պաշտոնը ստանձնեց ապրիլի 12-ին իր «Տիսա» կուսակցության կողմից խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո, նաև նշել է, որ Բուդապեշտը չի համաձայնի սկսել բանակցություններ Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ, եթե Անդրկարպատյան հունգարական փոքրամասնությանը չվերականգնվեն իր օրինական իրավունքները։
«Մենք կկարողանանք նպաստել բազմաթիվ անդամակցության համաձայնագրերից առաջինին միայն այն ժամանակ, երբ մեզ հաջողվի համաձայնության գալ ուկրաինական կողմի հետ», - հայտարարել է նոր կառավարության ղեկավարը։ Նա նշել է, որ այս հարցի շուրջ բանակցությունները Ուկրաինայի հետ «փորձագիտական մակարդակով» շարունակվում են։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ