Պակիստանի Ագ նախարարը Ռուբիոյի հետ կհանդիպի մայիսի 29-ին
Աշխարհ
Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը մայիսի 29-ին պաշտոնական այցով կմեկնի Վաշինգտոն, որտեղ կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Այցի ընթացքում նա (Իսհակ Դարը) կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար և նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մարկո Ռուբիոյի հետ՝ երկկողմ հարաբերությունները քննարկելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար», - ասվում է Պակիստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Զրույցների ընթացքում Դարը և Ռուբիոն կկենտրոնանան նաև «հիմնական առաջնահերթ ոլորտներում համագործակցության ամրապնդման և Պակիստանի ջանքերի վրա՝ երկխոսության և դիվանագիտության միջոցով տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը խթանելու համար»։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել