Ռուսաստանին մտահոգում է Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ մերձեցման կուրսը. Զախարովա
Արտաքին Քաղաքական
Ռուսաստանը մտահոգված է Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության հետ մերձեցման կուրսով, որը վերածվում է ագրեսիվ բլոկի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մեզ չի կարող չմտահոգել եվրատլանտյան հանրության հետ մերձեցման հայկական ղեկավարության կուրսը, որի հիմնական քաղաքական գիծը սրված է հենց Մոսկվայի դեմ։ Նույն Եվրոպական միությունը տնտեսական միավորումից տրանսֆորմացվում է ագրեսիվ միլիտարիստական բլոկի։ Նկատվում է դրա փաստացի սերտաճումը ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է Զախարովան:
Նա հավելել է, որ իր երկրի հետագա զարգացման ուղին հայ ժողովուրդն ինքը կընտրի։
«Դա իրենք պետք է որոշեն։ Կցանկանայի ընդգծել, որ Ռուսաստանը շահագրգռված է իսկապես ինքնիշխան և անկախ Հայաստանով, որին մենք միշտ ընկալել ենք՝ որպես հավասար գործընկեր»,- ասել է Զախարովան։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել