Ռուսաստանում Էբոլայի համաճարակի ռիսկը գնահատել են գրեթե զրոյական
Ռուսաստան
Ռուս ինֆեկցիոնիստ Սերգեյ Վոզնեսենսկիը հայտարարել է, որ Էբոլայի տարածման ռիսկը Ռուսաստանում փաստացի հավասար է զրոյի։
Մասնագետը բացատրել է, որ Էբոլան էականորեն տարբերվում է COVID-19-ից փոխանցման մեխանիզմով։ Եթե կորոնավիրուսը փոխանցվում էր օդակաթիլային ճանապարհով, ապա Էբոլայով վարակվելու համար անհրաժեշտ է անմիջական շփում հիվանդ մարդու կամ կենդանու, ինչպես նաև նրանց արյան կամ կենսաբանական հեղուկների հետ։ Օդով վիրուսը չի փոխանցվում։
Վոզնեսենսկին նաև նշել է, որ աշխատանքային միգրացիայի պատճառով Ռուսաստանում Էբոլայի տարածման մասին մտավախությունները հիմնավորված չեն։ Նրա խոսքով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բարձր ռիսկային գոտում ընդգրկել է միայն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել