Պուգաչովայի ամրոցը ցանկանում են վերածել թանգարանի
Ռուսաստան
Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի Մերձմոսկովյան Գրյազ գյուղում գտնվող հայտնի ամրոցը առաջարկել են վերածել թանգարանի։
Այդ գաղափարը հայտնել է շոումեն և պրոդյուսեր Գերա Իվաշչենկոն՝ նշելով, որ առանձնատունը կարող է դառնալ զբոսաշրջային հետաքրքիր վայր։ Նրա խոսքով՝ դա ոչ միայն կկենդանացնի դատարկ մնացած շենքը, այլ նաև կօգնի զարգացնել գյուղի զբոսաշրջային ներուժը։
Իվաշչենկոն առաջարկել է նաև ամրոցին պետական կարգավիճակ տալ՝ այն ներկայացնելով որպես անցնող դարաշրջանի խորհրդանիշ։ Ավելի վաղ ռուսական մամուլը գրել էր, որ ամրոցի պահպանումը Պուգաչովայի համար ամսական մոտ մեկ միլիոն ռուբլի է արժենում, մինչդեռ երգչուհին արդեն երկար ժամանակ փորձում է վաճառել այն։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել