«Դուք հալածանքների առջև մնացիք անդրդվելի՝ հավատարիմ ձեր ուխտին». Մասյացոտնի թեմի առաջնորդը Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանին եպիսկոպոսական անդրանիկ Պատարագն է մատուցել
ՀայաստանԱյսօր Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանին եպիսկոպոսական անդրանիկ Սուրբ Պատարագն է մատուցել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։
Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, Մասյացոտնի թեմի հոգևորականներ, հյուրեր և բազմաթիվ ուխտավոր հավատացյալներ։
Հընթացս Սուրբ Պատարագի՝ Ռուբեն Սրբազանն իր հայրական պատգամն է հղել ներկաներին՝ մասնավորապես նշելով․
«Ի խորոց սրտի շնորհակալ եմ ձեզ, սիրելի՛ հավատացյալ ժողովուրդ, ձեր սիրո, վստահության և աղոթքների համար։ Եպիսկոպոսական առաքելությունն անհնար է իրականացնել առանց ձեր հավաքական հավատքի, և այսուհետ ևս ինձ կոչված եմ զգում ծառայելու Աստծո ժողովրդին՝ որպես վերատեսուչ-հովիվ և հայր ու եղբայր։ Մասյացոտնի թեմի իմ համբուրելի՛ ժողովուրդ, որ առաջին իսկ օրից ինձ՝ իբրև քո առաջնորդի, ընդունեցիր գրկաբաց, ջերմությամբ ու հոգատարությամբ. հավատի և հավատարմության քո կենդանի վկայությունը չարիքի դեմ պայքարի հզոր ազդակ դարձավ ինձ համար՝ ամբողջապես նվիրվելու և մեր Տիրոջ օրինակով «իսպառ սիրելու» հանձնառությամբ։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել