ԱՄՆ-ն պլանավորում է աստիճանաբար վերացնել Իրանի ծովային շրջափակումը. Axios
Աշխարհ
ԱՄՆ-Իրան ապագա խաղաղության համաձայնագրի նախագիծը պարտավորեցնում է Թեհրանին 30 օրվա ընթացքում Հորմուզի նեղուցից հեռացնել բոլոր ականները, փոխարենը Վաշինգտոնը աստիճանաբար կվերացնի ծովային շրջափակումը, հինգշաբթի օրը հաղորդել է Axios-ը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։
Հրատարակության տվյալներով՝ եթե նախագահ Դոնալդ Թրամփը վերջապես հաստատի համաձայնագրի նախագիծը, նեղուցով նավագնացությունը կլինի «անսահմանափակ»։ Պորտալի աղբյուրների խոսքով՝ սա ենթադրում է նավերի անցման համար որևէ վճարի բացակայություն, ինչպես նաև պարտավորեցնում է Թեհրանին մեկ ամսվա ընթացքում հեռացնել բոլոր ականները նեղուցից։
Ինչպես նշում է Axios-ը, դրան ի պատասխան ԱՄՆ-ն կսկսի վերացնել Իրանի դեմ ծովային շրջափակումը, և դա տեղի կունենա «առևտրային նավագնացության վերականգնմանը համաչափ» տեմպերով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ