Քանի որ սա հաշվետվություն էր, մենք ներկայացրել ենք մեր վերջին տարիների գնված uպառազինությունը. ամբողջ զինանnցը չէ, որ ցուցադրել ենք․ Սուրեն Պապիկյան
Հայաստան
Քանի որ սա հաշվետվություն էր, մենք ներկայացրել ենք մեր վերջին տարիների գնված սպառազինությունը, և բնական է, որ ամբողջ զինանոցը չէ, որ ցուցադրել ենք, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Ըստ էության՝ բոլորը նոր էին, ունենք մի քանի զինատեսակներ, որոնք գնվել են վարչապետ Փաշինյանի կառավարման սկզբնական շրջանում՝ 2019-2020 թվականներին, մենք դրանք նույնպես ցուցադրել ենք, բայց հիմնականը գնվել է 2022-2025 թվականների ընթացքում, զորահանդեսի կարևոր բաղադրիչներից էին նաև հայրենական ռազմարդյունաբերության նմուշները, որոնք նույնպես հանձնվեցին մեր հանրության դատին»,-նշել է նա։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել