Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստ է անել ամեն ինչ Կուբայի համար
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը պատրաստ է անել ամեն ինչ Հավանայի համար և հանգամանքների բերումով, հաղորդում է BelTA-ն։
Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից առաջ Բելառուսի ղեկավարը հանդիպել է Կուբայի փոխնախագահ Սալվադոր Վալդես Մեսայի հետ։
«Մենք լավ գիտակցում ենք, թե ինչ է կատարվում մեր բարեկամ երկրի շուրջ: Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, ինչ կարող ենք Կուբայի համար և հանգամանքների բերումով։ Մենք խստորեն կիրականացնենք այն, ինչի շուրջ համաձայնության ենք եկել։ Եթե դուք ունեք որևէ լրացուցիչ առաջարկ, մենք պատրաստ ենք դրանք քննարկել», - ասել է Բելառուսի ղեկավարը Կուբայի փոխնախագահին։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից