FT. Վիետնամը քանդելու է գերեզմանատունը՝ Թրամփի բնակելի համալիրի համար
Աշխարհ
Վիետնամի իշխանությունները պլանավորում են քանդել երկրի հյուսիսում գտնվող գերեզմանատունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող ընկերության կողմից գոլֆի դաշտի և շքեղ բնակելի համալիրի կառուցման համար տեղ ազատելու համար, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ թերթի՝ The Trump Organization-ը և նրա տեղական գործընկերները պլանավորում են Հունգ Են նահանգի տարածքում գտնվող հողատարածքում 1,5 միլիարդ դոլարի լայնածավալ նախագիծ, որտեղ նաև գերեզմանատուն կա։
Նախագիծը նշվում է որպես Հանոյի և Վաշինգտոնի միջև կապերի խորհրդանշական։ Ըստ թերթի՝ 2025 թվականի մայիսին շինարարության հիմնարկեքի արարողության ժամանակ այն ժամանակվա վարչապետ Ֆամ Մին Տրինհը հայտարարել է, որ գոլֆի դաշտը «կարևոր է վիետնամ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման և օտարերկրյա ներդրողների, մասնավորապես՝ ԱՄՆ-ից, վստահությունը բարձրացնելու համար»։


















































Ամենադիտված
Սամվել Կարապետյանը հանդես կգա ճակատագրական հայտարարությամբ. «Ուժեղ Հայաստան»