Չինաստանի ԱԳՆ-ը դժգոհություն է հայտնել Կանադայի նկատմամբ՝ կապված նավի Թայվանի նեղուցով անցնելու հետ
Աշխարհ
Չինաստանի իշխանությունները անընդունելի են համարում կանադական նավի անցումը Թայվանի նեղուցով՝ նավարկության ազատության պատրվակով, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։
«Չինական կողմը հարգում է բոլոր երկրների կողմից միջազգային իրավունքի համաձայն վայելվող նավարկության իրավունքները։ Միևնույն ժամանակ, մենք կտրականապես դեմ ենք ցանկացած պետության կողմից Չինաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը խաթարելու ցանկացած փորձի՝ նավարկության ազատության պատրվակով», - ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով կանադական ֆրեգատի հայտնվելը Թայվանի նեղուցում։
Ավելի վաղ The Globe and Mail թերթը, հղում անելով Կանադայի պաշտպանության նախարարությանը, հաղորդել էր, որ Կանադայի ռազմածովային ուժերի HMCS Charlottetown ֆրեգատը անցյալ շաբաթ անցել է Թայվանի նեղուցով։ Թերթի տվյալներով՝ Օտտավան այդպիսով անտեսել է Պեկինի ավելի վաղ արված նախազգուշացումը, որ իր նավերը «հեռու մնան վիճելի ջրային ուղուց, որը Չինաստանը համարում է իր տարածքը»։


















































Ամենադիտված
Սամվել Կարապետյանը հանդես կգա ճակատագրական հայտարարությամբ. «Ուժեղ Հայաստան»