Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով Մարտի 1․ նախկին հրամանատարը՝ քրեական հետապնդման տակ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում Սեպտեմբերի 27–ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կվերահսկեն 3 տեղական դիտորդական առաքելություններ Գալջյան․ «Երևանը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել» Նոր կարգավորումներ առցանց տաքսու վարորդների համար Թուրքիան՝ գնաճի ցուցանիշով Եվրոպայում առաջինը, աշխարհում՝ հինգերորդը Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններ Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ Տեր Վրթանես․ հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե քաղաքական հեքիաթների Փաշինյան․ Հայաստանում չկա բնակավայր, որը ջրի լուրջ խնդիրների չի բախվում Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է 

Քաղաքական պայքարը չպետք է վերածվի ազգային ինքնակործանման, Հայաստանն իրավունք չունի վերապրելու մի նոր «Մարտի 1». Սերովբե Սրբազան

Հասարակություն

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախընտրական պայքարը, որ այս օրերին մտել է վճռական փուլ, ցավոք, հաճախ դուրս եկավ եւ դուրս է գալիս քաղաքական առողջ մրցակցության սահմաններից՝ վերածվելով փոխադարձ ատելության, թշնամանքի եւ հասարակության պառակտման վտանգավոր գործընթացի, այս մասին հայտարարել է Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։

Սրբազան Հայրն ընդգծել է՝ հանրային դաշտը ողողված է սարսափելի ապատեղեկատվությամբ, վիրավորանքներով, փոխադարձ զրպարտությամբ ու անվանարկմամբ։

«Սոցիալական ցանցերը, լրատվամիջոցները և քաղաքական հարթակները վերածվել են ատելության խոսքի տարածման վայրերի, որտեղ փաստարկված բանավեճի փոխարեն գերիշխում են պիտակավորումը, կեղծ մեղադրանքներն ու մարդկանց միմյանց դեմ տրամադրելու փորձերը։ Տպավորությունն այնպիսին է, թե քաղաքական ուժերն ու նրանց աջակիցները ոչ թե նույն ժողովրդի զավակներն են, նույն պետության քաղաքացիները, որոնք պարզապես տարբեր պատկերացումներ ունեն երկրի ապագայի վերաբերյալ, այլ իրար բզկտելու պատրաստ թշնամական ճամբարներ։

Այս մթնոլորտը մեզ ոչ մի լավ տեղ չի տանի։ Այն միայն ավելի է խորացնելու առանց այդ էլ ահավոր չափերի հասնող հասարակական պառակտվածությունը, թուլացնելու է պետությունը եւ խաթարելու ազգային համերաշխությունը։

Մենք բոլորս պարտավոր ենք հիշել, որ հունիսի 7-ին պետք է հաջորդի խաղաղ հունիսի 8, ոչ թե` նոր ցնցումներ, նոր ատելություն, առավել եւս՝ նոր ողբերգություններ։ Հայաստանն իրավունք չունի վերապրելու մի նոր «Մարտի 1»։

Ուշքի եկեք, սիրելի քաղաքական ուժեր, քանի դեռ ուշ չէ։ Մղեցեք թեժ, բայց սկզբունքային քաղաքական պայքար՝ գովաբանելով ձեր ծրագրերը, ներկայացնելով ձեր տեսլականը եւ համոզելով քաղաքացիներին, որ հենց դուք եք ի վիճակի լավագույնս կառավարել Հայաստանը։ Քննադատեցեք ձեր մրցակիցներին, բացահայտեցեք նրանց սխալները, եթե անպայման ուզում եք` օգտագործեք նաեւ կոշտ եւ կծու լեզու, բայց մի՛ զրպարտեք, մի՛ անվանարկեք, մի՛ տարածեք ատելություն եւ մի՛ պառակտեք մեր ժողովրդին։

Հայաստանը բոլորիս երկիրն է։ Եւ ընտրություններից հետո մենք շարունակելու ենք ապրել նույն երկրում, նույն քաղաքներում կամ գյուղերում, քայլել նույն փողոցներով, ունենալ նույն հայրենիքն ու պետությունը։ Հետեւաբար քաղաքական պայքարը չպետք է վերածվի ազգային ինքնակործանման։ Այն պետք է լինի գաղափարների, ծրագրերի, արժեհամակարգերի մրցակցություն, այլ ոչ թե անձնական թշնամանքի պատերազմ։

Այս առումով պատասխանատվության բաժին ունեն թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, քանի որ քաղաքական մշակույթի որակը ձեւավորվում է երկուստեք վարքագծով։

Բնականաբար իշխանությունը կրում է առավել բարձր պատասխանատվություն եւ պարտավորություն, քանի որ տիրապետում է պետական, վարչական ու իրավական լծակների, որոնք կարող են օգտագործվել ոչ միայն պետական ու հանրային շահի, այլ նաեւ քաղաքական հակառակորդների վրա ճնշում գործադրելու նպատակով, ինչի դրսեւորումները, ցավոք, նկատվում են Հայաստանում։

Ժողովուրդը պետք է ընտրություն կատարի ոչ թե վախի ու ատելության մթնոլորտում, այլ սթափ մտածելով, համեմատելով ու գնահատելով քաղաքական ուժերի գաղափարախոսությունները, ներկայացված ծրագրերն ու դրանց (գոնե մասամբ) իրագործելու հնարավորությունները։

ՀՀ սիրելի քաղաքացիներ, սիրելի քույրեր եւ եղբայրներ,

Մի՛ տրվեք ատելության քարոզին, կամա թե ակամա մի՛ դարձեք կեղծիքի տարածողներ, մի՛ կորցրեք մարդկային ու ազգային արժանապատվությունը քաղաքական նախասիրությունների պատճառով։ Կարելի է ունենալ տարբեր քաղաքական հայացքներ, բայց մնալ իրար հարգող քաղաքացիներ, որովհետեւ, վերջիվերջո, բոլորիս նպատակը պետք է լինի մեկ բան՝ խաղաղ ու անվտանգ, արդար ու ուժեղ Հայաստան ունենալը»,- նշել է Սերովբե Սրբազանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռումինիայում ՌԴ դեսպանը հերքել է անօդաչուի միջադեպին Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքներըԴատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսովՌԴ ԱԳՆ-ում կանխատեսել են, որ ՆԱՏՕ-ն կհրաժարվի աջակցել ԹուրքիայինՄարտի 1․ նախկին հրամանատարը՝ քրեական հետապնդման տակՓոթորիկը ավերել է մարզադաշտը AC/DC-ի համերգից առաջԵվրահանձնաժողովի ներկայացուցիչը շփոթել է Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների փաթեթների թիվըՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՄոսկվայի դատարանն արգելել է բնակարան վարձակալության հանձնել միայն սլավոններինՆեպալում գնահատել են ավերիչ ջրհեղեղի պատճառած վնասըՍեպտեմբերի 27–ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կվերահսկեն 3 տեղական դիտորդական առաքելություններԵվս մեկ երկիր ցանկացել է օգնել ԱՄՆ-ին Իրանի վրա ճնշում գործադրելու հարցումԳալջյան․ «Երևանը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել»Նոր կարգավորումներ առցանց տաքսու վարորդների համարԹուրքիան՝ գնաճի ցուցանիշով Եվրոպայում առաջինը, աշխարհում՝ հինգերորդըԳագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբՏեր Վրթանես․ հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե քաղաքական հեքիաթներիՓաշինյան․ Հայաստանում չկա բնակավայր, որը ջրի լուրջ խնդիրների չի բախվումՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքումԱռանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ ՎենսՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին ՀՀ նախագահը ելույթ է ունեցել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՀրատարակչությունները 6 միլիարդ ռուբլի արժողությամբ 15 միլիոն գիրք են կորցրել՝ Ozon-ի և Wildberries-ի պահեստներին հասցված հարվածների հետևանքով Հարություն Կիվիրյանը՝ տիեզերք թռչելու նախաշեմինՌուսաստանը՝ ավելի քան 120 ԱԹՍ-ով հարձակման է ենթարկել Ուկրաինան․ Կիևը հարվածել է Սոչիի նավթի պահեստինՎերջապես ամեն ինչ ավելի հեշտ կլինի. կենդանակերպի այս նշանները դուրս են գալիս դժվարին շրջանից Պեսկովը զգուշացրել է․ Ուկրաինայում հրթիռների արտադրության օբյեկտները կդառնան ՌԴ-ի թիրախՊետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. ՓաշինյանՆեպալում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1287-իԻրանում հարսանիքի ժամանակ 4 մարդու կյանք խլած հարվածը, ամենայն հավանականությամբ, հասցվել է ամերիկյան զինամթերքով․ ReutersԻնչ է փոխվում. ինչ պիտի իմանան վարորդները Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները Ռուսական բանակը հարված է հասցրել Կիևի օդանավակայանինԱդրբեջանցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ՀայրապետյանՖեդորովի համար Ուկրաինայում նոր պաշտոն են գտելԹրամփի ներկայացուցիչները առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա․ Զելենսկի Նոր մեկնարկ` մեծ նպատակներով. գիտելիքի օրը` Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղումՉկա տեղեկություն, որ ՀՀ-ն Բաքվին տվել է հայ գերիներին այցելության 3-րդ երկրի թեկնածություն․ ՍահակյանԿառավարությունը՝ ավելի քան 25 մլն դրամ Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի համարԻսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին«Արարատի» նախկին ֆուտբոլիստը 2.1 մլն եվրոյով տեղափոխվեց Կիևի «Դինամո»Երևանի նախկին փոխքաղաքապետից բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 մլն դրամ. դատախազություն Ահազանգ է եղել, որ անձը ծեծի հետևանքով կոտրվածք ունի․ Սահակյանը՝ հայ գերիների մասին (տեսանյութ) Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համարՄրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվելՈւկրաինան և Լեհաստանը քննարկում են ԱԱ-2040-ը համատեղ անցկացնելու հայտըՀայ գերիները պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացված․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
Ամենադիտված