Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են Հայաստանը ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման ժամանակ
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աստանայում ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման շրջանակներում կարճ կարծիքներ են փոխանակել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նրանք երեկ մի քանի անգամ զրուցել են հանդիպման շրջանակներում։ Կարճ կարծիքների փոխանակում է եղել Հայաստանի վերաբերյալ, բայց բովանդակային քննարկում չի եղել. պարզապես ժամանակ չի եղել», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը բարձրացվել է Պուտինի և Լուկաշենկոյի զրույցների ժամանակ։
«Բայց, միևնույն ժամանակ, ոչ պաշտոնական ճաշի ժամանակ նրանք բոլորը հնարավորություն ունեցան միասին շատ լավ զրույց ունենալ, բավականին երկար զրույց», - հավելել է նա։


















































Ամենադիտված
Սամվել Կարապետյանը հանդես կգա ճակատագրական հայտարարությամբ. «Ուժեղ Հայաստան»