Կոնգոյի բժիշկները հայտարարել են, որ երկրում Էբոլայի բռնկումը դուրս է եկել վերահսկողությունից
Աշխարհ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) արևելքում Էբոլա տենդի դեմ պայքարող բժիշկները հայտարարում են, որ երկրում վիրուսային համաճարակը դուրս է եկել վերահսկողությունից։
Ավելի վաղ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիս-արևելքում գտնվող Իտուրի նահանգի իշխանությունները զգուշացրել էին տարածաշրջանին սպասվող աղետի մասին, եթե Էբոլայի բռնկման դեմ արձագանքը ուշանա և անբավարար լինի։
«(Էբոլա տենդը) համաճարակը լիովին դուրս է վերահսկողությունից», - ABC հեռուստաընկերությանը ասել է Իտուրի նահանգից բժիշկ Ռիչարդ Կոջանը։
Հիվանդությունը տարածվում է «էքսպոնենցիալ կերպով», ըստ Մոնգբվալուի գլխավոր հիվանդանոցի տնօրեն Ռիչարդ Լոկուդիի։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել