Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը Մակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Գլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ Ավելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունը Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունը Երևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն Հայաստանին Հայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահը Վեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ Աբրահամյան 

Հայաստանի տնտեսությունն այսօր նոր որակի զարգացման հնարավորություն և տեսլական ունի. Վահագն Խաչատուրյան

Տնտեսություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 25-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել բացման խոսքով:

«Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի ֆոնդային շուկայի կարևորագույն ինստիտուտներից մեկի՝ Հայաստանի ֆոնդային բորսայի՝ AMX-ի 25-ամյակի կապակցությամբ:

Քառորդ դարի ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսան դարձել է Հայաստանի ֆինանսական համակարգի կայացման, կապիտալի շուկայի զարգացման և ներդրումային մշակույթի ձևավորման առանցքային հարթակներից մեկը:

Այս հոբելյանը միայն անցած ճանապարհի գնահատական չէ, այլ նաև հնարավորություն՝ վերաիմաստավորելու այն կարևոր առաքելությունը, որն ունի կապիտալի շուկան մեր երկրի տնտեսական ապագայի ձևավորման գործում:

Ներկայիս աշխարհն արագ փոխվում է: Տնտեսական մրցունակությունը պայմանավորված է ոչ միայն ֆինանսական ռեսուրսների առկայությամբ, այլև դրանց արդյունավետ բաշխմամբ, ներդրումային վստահությամբ և երկարաժամկետ զարգացման տեսլականով: Այդ համատեքստում ժամանակակից և զարգացման կապիտալի շուկան դառնում է տնտեսական աճի կարևոր շարժիչ ուժ:

Հայաստանի տնտեսությունն այսօր նոր որակի զարգացման հնարավորություն և տեսլական ունի: Վերջին տարիներին մեր երկրում պահպանվել են մակրոտնտեսական կայունությունը, տնտեսական ակտիվության բարձր մակարադակը և ֆինանսական համակարգի կայունությունը: Սակայն, ակնհայտ է, որ տնտեսության հետագա զարգացումը պահանջում է ներդրումային նոր գործիքներ, նոր ֆինանսական հնարավորություններ և ներքին ռեսուրսների առավել ակտիվ ներգրավում տնտեսության մեջ: Այս առումով բորսայի դերը չափազանց կարևոր է: Ֆոնդային բորսան միայն առևտրային հարթակ չէ: Այն վստահության, թափանցիկության և երկարաժամկետ տնտեսական համագործակցության միջավայր է: Այն հնարավորություն է տալիս բիզնեսին՝ ներգրավել կապիտալ, ներդրողներին՝ մասնակցել երկրի տնտեսական զարգացմանը, իսկ պետությանը՝ ձևավորել ավելի դիմակայուն և բազմազան տնտեսություն:

Հատկապես կարևոր եմ համարում այն, որ Հայաստանը հետևողականորեն զարգացնում է գիտության, կրթության և բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն: Մեր երկրում ձևավորվում է նորարական միջավայր, որտեղ հաջողությամբ գործունեություն են ծավալում, ինչպես համաշխարհային տեխնոլոգիական ընկերությունները, այնպես էլ հայկական ծագմամբ, արագ զարգացող ստարտափները: Այս էկոհամակարգի շարունակական զարգացման համար անհրաժեշտ է նաև հասանելի և արդյունավետ կապիտալի շուկա, որը կկարողանա սպասարկել նորարարական տնտեսության պահանջները:

Միևնույն ժամանակ, Հայաստանը շարունակում է կարևորել տարածաշրջանային համագործակցության, ենթակառուցվածքների զարգացման և երկարատև խաղաղության հաստատման օրակարգը:

Վստահ ենք, որ խաղաղ, կանխատեսելի և փոխկապակցված տարածաշրջանը նոր հնարավորություններ կբացի ներդրումների, առևտրի և տնտեսական ինտեգրման համար: Այս ճանապարհին ֆինանսական շուկաների զարգացումն ունի առանցքային նշանակություն:

Հարգելի՛ գործընկերներ, AMX-ի 25-ամյակը լավ առիթ է շնորհակալություն հայտնելու բոլոր նրանց, ովքեր տարիների ընթացքում իրենց ներդրումն են ունեցել հայկական կապիտալի շուկայի ձևավորման և զարգացման գործում՝ կարգավորող մարմիններին, մասնակից կազմակերպություններին, ներդրողներին, միջազգային գործընկերներին և, իհարկե, բորսայի ամբողջ թիմին:

Վստահ եմ, որ առաջիկա տարիներին բորսան շարունակելու է իր կարևոր առաքելությունը՝ դառնալով ավելի մրցունակ, տեխնոլոգիական և տարածաշրջանային դերակատարում ունեցող ֆինանսական հարթակ:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի հոբելյանի առթիվ: Մաղթում եմ նոր հաջողություններ, արդյունավետ համագործակցություն և շարունակական զարգացում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմությունԱնվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել ենԳերմանիան ցանկանում է տասնյակ հազարավոր անօդաչու թռչող սարքեր տրամադրել ՈւկրաինայինՊԵԿ-ը հանքարդյունահանման ապoրինի դեպք է բացահայտելAl Hadath. Պաղեստինյան խմբակցությունները համաձայնել են հետաձգել խորհրդարանական ընտրություններըԼեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանըՀարյուրից ավելի ուսանողներ շրջափակել են Փարիզի կաթոլիկ ինստիտուտը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում ԵրևանըՎարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համարԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստԱդրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխանՀայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչՊաղեստինի ընտրական հանձնաժողովը պատրաստ է Գազայի հատվածում 20 տարվա ընթացքում առաջին ընտրություններն անցկացնելունՓաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվելNBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը
Ամենադիտված