Եվրահանձնաժողովը կոչ է արել վերանայել Ուկրաինայի «անվտանգ երկրի» կարգավիճակը
Աշխարհ
Ըստ Euractiv-ի՝ Եվրահանձնաժողովը դիմել է Եվրամիության անդամ երկրներին՝ առաջարկելով կիրառել մեխանիզմ, որով Ուկրաինան կարող է ժամանակավորապես դուրս մնալ «անվտանգ երկրների» ցանկից։
Նման կարգավիճակը սովորաբար թույլ է տալիս արագացնել ապաստանի հայցերի մերժումն ու քաղաքացիների վերադարձը հայրենիք։ Հարցը բարձրացվել է այն պայմաններում, երբ Եվրոպայում քննարկվում է միլիոնավոր ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության ծրագրի ապագան։
Միաժամանակ եվրոպական մի շարք երկրներում աճում են քննարկումները փախստականների աջակցության ծախսերի շուրջ։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ որոշ երկրներ արդեն կրճատում են սոցիալական վճարումները կամ խստացնում աշխատանքի հետ կապված պահանջները՝ տնտեսական դժվարությունների և բյուջետային ճնշումների ֆոնին։


















































Ամենադիտված
Սամվել Կարապետյանը հանդես կգա ճակատագրական հայտարարությամբ. «Ուժեղ Հայաստան»