Մերցը արձագանքել է Ռումինիայում անօդաչուի անկմանը
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մեկնաբանել է Ռումինիայի սահմանամերձ տարածքում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ անօդաչու թռչող սարքը բախվել է բնակելի շենքի։
Մերցը հայտարարել է, որ միջադեպը, իր կարծիքով, վկայում է տարածաշրջանում լարվածության աճի մասին և ընդգծում ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանության կարևորությունը։ Նա նաև նշել է, որ ՆԱՏՕն պատրաստ է պաշտպանել դաշինքի անդամ երկրների տարածքային ամբողջականությունը։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 29-ի գիշերը Ռումինիայի Գալաց քաղաքում, որը գտնվում է Ուկրաինայի Օդեսայի մարզի սահմանի մոտ։ Նախնական տվյալներով՝ տուժել է երկու մարդ, զոհեր չեն գրանցվել։


















































Ամենադիտված
Սամվել Կարապետյանը հանդես կգա ճակատագրական հայտարարությամբ. «Ուժեղ Հայաստան»