Պեսկովը հայտնել է, որ Պուտինին զեկուցվել է Ռումինիայում անօդաչուի միջադեպի մասին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցվել է Ռումինիայում տեղի ունեցած անօդաչու թռչող սարքի միջադեպի մասին։
Հարցին, թե արդյոք Կրեմլի ղեկավարը տեղեկացվել է դեպքի մասին, Պեսկովը կարճ պատասխանել է․ «Իսկ ինչպե՞ս այլ կերպ»։
Ավելի վաղ անօդաչու սարքը բախվել էր Ռումինիայի Գալաց քաղաքում գտնվող բազմաբնակարան շենքին։ Հարվածից հետո բռնկվել էր 10-րդ հարկի բնակարաններից մեկը։ Նախնական տվյալներով՝ տուժել է երկու մարդ, զոհեր չեն գրանցվել։ Ռումինիայի ԱԳՆն միջադեպի համար մեղադրել է Ռուսաստանին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն