Tasnim. Իրան-ԱՄՆ համաձայնագրի նախագիծը փոփոխվել է
Աշխարհ
Իրանի և Միացյալ Նահանգների միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի նախագծի տեքստը վերջին օրերին փոփոխություններ է կրել և դեռևս վերջնականապես չի ձևակերպվել, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։
Նրա խոսքով՝ տեքստը դեռևս հաստատված չէ, և այդ պատճառով արևմտյան լրատվամիջոցների կողմից որպես համաձայնագրի նախնական տարբերակ հրապարակված տեքստերը դեռևս անճշտություններ են պարունակում։ «Հուշագրի տեքստը վերջին մի քանի օրերի ընթացքում որոշակի փոփոխությունների է ենթարկվել», - բացատրել է գործակալության աղբյուրը։
Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ ամերիկացի և իրանցի բանակցողները համաձայնության են եկել փոխըմբռնման հուշագրի նախագծի շուրջ, որը սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաստատմանը։ Աղբյուրի խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում է հրադադարի երկարաձգում և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել