Լեհաստանը կքննարկի տարրական դպրոցներում սմարթֆոնների արգելքը
Աշխարհ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Լեհաստանի կառավարությունը առաջիկա օրերին կքննարկի տարրական դպրոցներում (առաջինից ութերորդ դասարաններ) բջջային հեռախոսների օգտագործումը արգելելու առաջարկը։
«Առաջիկա օրերին Նախարարների խորհրդին կներկայացվի տարրական դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործումը արգելող օրինագիծ», - ասել է Տուսկը «Երիտասարդության թվային ապագան» թեմայով հանրային խորհրդակցության ժամանակ։ Նրա ելույթը հեռարձակվել է Լեհաստանի կառավարության սոցիալական ցանցերի ալիքներով։
Փետրվարին կրթության նախարար Բարբարա Նովացկան հայտարարել է 15 տարեկանից փոքր երեխաներին սոցիալական ցանցերից օգտվելն արգելելու ծրագրերի մասին՝ նրանց մտավոր կարողությունների ենթադրյալ անկման պատճառով։ Նրա խոսքով՝ օրինագիծը տարիքային ստուգման պատասխանատվությունը դնում է հենց հարթակների վրա և նախատեսում է տուգանքներ նրանց համար, եթե նրանց ծառայությունները հասանելի մնան երեխաների համար։ Նախարարը նշել է, որ օրենքը կարող է ուժի մեջ մտնել 2027 թվականի սկզբին։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել