Եթե Հայաստանն սկսի անցում կատարել ԵՄ չափանիշներին, ապա նրա հետ ինտեգրումը օբյեկտիվորեն ստիպված կլինենք դադարեցնել․ Պուտին
Աշխարհ
Ռուսաստանը և Հայաստանը, ինչպես նաև ռուս և հայ ժողովուրդները դարեր շարունակ կապված են բարեկամության կապերով և հատուկ հարաբերություններով: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ռուս և հայ ժողովուրդները դարեր շարունակ կապված են բարեկամության կապերով, առանց որևէ չափազանցության՝ հատուկ հարաբերություններով։ Մենք հատուկ հարաբերություններ ունենք Ռուսաստանի և Հայաստանի, ռուս և հայ ժողովրդի միջև», - ասել է Ռուսաստանի առաջնորդը։
Անդրադառնալով Հայաստան- ԵՄ հարաբերություններին՝ Պուտինը նշել է․ «Ես Փաշինյանին ասել եմ՝ այն ամենը, ինչը լավ է հայ ժողովրդի համար, ընդունելի կլինի նաև Ռուսաստանի համար։ Բայց այստեղ խոսքը զուտ տնտեսական հարցերի մասին է։ Ուկրաինայում ճգնաժամն էլ հենց դրանից սկսվեց»։
Պուտինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հումանիտար կապերը չեն տուժի Երևանի՝ Եվրամիության հետ մերձեցմանն ուղղված տնտեսական որոշումների պատճառով։
«Եթե Հայաստանն սկսի անցում կատարել ԵՄ չափանիշներին, ապա նրա հետ ինտեգրումը օբյեկտիվորեն ստիպված կլինենք դադարեցնել»,- ասել է նա։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել