Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Սպորտ
Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:
Չորրորդ խաղափուլում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը հաղթանակ է տարել մրցաշարի ամենաբարձր վարկանիշն ունեցող հույն միջազգային վարպետ Ստավրուլա Ցոլակիդուի նկատմամբ և այժմ ունի 3 միավոր:
Ինչպես հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, հայ շախմատիստուհիներից 3 միավոր ունի նաև գրոսմայստեր Էլինա Դանիելյանը:
Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր: Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը ունի 2 միավոր:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել