Ֆիդանն ու Բարոն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում Արմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունը Ալեն Սիմոնյանն ու Բրազիլիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները #ՈՒՂԻՂ․ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը Yandex-ի գերակա դիրքը, տաքսու վարորդների եկամուտն ու առաքիչ ռոբոտները. Արամ Մխիթարյան (տեսանյութ). ArmLur ԱՄՆ կոնգրեսականը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը «Վախենում ենք, որ Դալլաքյանին կարող են այլ պաշտոն տալ»․ Ճամբարակում վթարից մահացած Սուրեն Վարդանյանի հարազատները անհանգստացած են Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասին Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել թղթային եղանակով դիմումները ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի Խոշոր չափերի ոսկու մաքսանենգություն․ մեղադրվում է Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը Կասեցվել է «ՍԱԼ-ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը 

Հայտնի է, թե երբ կնշվի Խաղողօրհնեքն այս տարի

Հայաստան

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Այս տարի այն կնշվի օգոստոսի 16-ին։

Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում է Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Եվ մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը. «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»: Սուրբ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին և առաքյալներին` պատվիրելով իրեն թաղել Գեթսեմանիի ձորակում: Ապա Սուրբ Կույսը Ս. Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային Պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը:

Այդժամ Ս. Հովհաննեսը Հիսուսի մայր Ս. Մարիամի և նրա ընկերակից կանանց հետ ելնում է Վերնատուն և այնտեղ կատարում Պատարագի սուրբ խորհուրդը: Մինչ նա մատուցում էր գոհության աղոթքը, հանկարծակի որոտ է լսվում, և Ս. Հովհաննեսին սկսում են ձայնակցել սուրբ առաքյալները, ում Սուրբ Հոգին նույն պահին ժողովել էր աշխարհի տարբեր ծայրերից:

Ս. Հովհաննես Ավետարանիչը վերցնում է կիպարիսի մի փայտ և դրա վրա կերպաձևում Ս. Տիրամոր պատկերը, որպեսզի նրա վերափոխումից հետո այդ սրբությունը մնա իրենց մոտ: Ապա առաքյալները խնդրում են Ս. Տիրամորը, որպեսզի նա փայտեղեն այդ անոթն իր աստվածատիպ դեմքի վրա դնի, օրհնի և իր բարեխոսությամբ խնդրի Տիրոջը, որպեսզի Նա այդ պատկերի միջոցով աշխարհին բարիքներ պարգևի: Ամենօրհնյալ Սրբուհին, պատկերն իր սուրբ ձեռքերի մեջ վերցնելով, օրհնում է՝ խաչակնքելով և իր դեմքին դնելով:

Երբ Ս. Կույսը ննջում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պես: Երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները և ջահերով, մոմերով, սաղմոսերգությամբ ու օրհնությամբ առաջնորդվում դեպի Գեթսեմանի:

Օրհնյալ մարմինը դնում են գերեզման և, ինչպես հարկն է, պահպանում երեք օր: Այդ օրերին անընդհատ հրեշտակների քաղցրաձայն փառաբանության երգեր էին լսվում: Երեք օր հետո՝ առավոտյան, անմարմինների բանակներն իջնում են գերեզմանի վրա: Ապա մեր Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտենում է Ս. Կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, վերցնում է աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք:

Առաքյալներից մեկը՝ Ս. Բարդուղիմեոսը, Աստվածամոր ննջման և թաղման օրերին Երուսաղեմում չէր: Իսկ երբ նա գալիս ու իմանում է կատարվածը, խիստ վշտանում է, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը և չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո աղաչում է Ս. Պետրոսին և մյուսներին իրեն ցույց տալ Աստվածածնի մարմինը: Առաքյալները ահուդողով աղոթք են անում ու հոժարելով կատարել իրենց եղբոր փափագը՝ բացում են գերեզմանը և այն դատարկ գտնում: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները:

Առաքյալները գոհանում ու փառավորում են Աստծուն և կամենալով մխիթարել իրենց եղբորը՝ Ս. Բարդուղիմեոսին, նրան են տալիս Ս. Տիրամոր պատկերը: Այդժամ Ս. Թովմասը մի երգ է ձոնում Ս. Աստվածամորը, որը մինչև այսօր երգում ենք եկեղեցում. «Փառավորյալ և օրհնյալ միշտ սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն և մեր Աստծուն»: Քանզի Ս. Աստվածամայրը միշտ կենդանի է Աստծու առջև:

Խաղողօրհնեք

Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1):

Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը, էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի:

Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, Իր փրկական Արյան նյութը դարձրեց և Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26:28): Դրանով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆիդանն ու Բարոն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում Արմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունը Մերցին կոչ են արել դադարեցնել «Կիևի շահերը սպասարկելու» քաղաքականությունըՊակիստանի ԱԳՆ-ը բացառել է նոր երկրների ներառումը Մեքքայի համաձայնագրումԱլեն Սիմոնյանն ու Բրազիլիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները#ՈՒՂԻՂ․ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստըԳերմանիան կարող է հրաժարվել Ուկրաինային աջակցությունից․ նշվել է հնարավոր պայմանըYandex-ի գերակա դիրքը, տաքսու վարորդների եկամուտն ու առաքիչ ռոբոտները. Արամ Մխիթարյան (տեսանյութ). ArmLurBild. Լայպցիգի օդանավակայանում գտնվող անօդաչու թռչող սարքերը կարող են կառավարվել մոլորակի ցանկացած վայրիցՖիլիպիններում լաստանավի հրդեհի հետևանքով 5 մարդ զոհվել է, ավելի քան 80-ը՝ անհետ կորելԹրամփը խոստացել է յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5 հազար դոլար՝ հանրապետականների հաղթանակի դեպքում18-ամյա Ադամ Կադիրովը հանրության առաջ է հայտնվել լեյտենանտի ուսադիրներովԱՄՆ կոնգրեսականը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը«Վախենում ենք, որ Դալլաքյանին կարող են այլ պաշտոն տալ»․ Ճամբարակում վթարից մահացած Սուրեն Վարդանյանի հարազատները անհանգստացած են ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն․ ԵՄ-ն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զորահավաքըՆոր խաբեության սխեմա․ ինչպես են հանցագործները գողանում մեսենջերների հաշիվներըՖոն դեր Լայենը Փարիզում կփորձի համոզել ԵՄ-ից հիասթափված ֆրանսիացիներին դրա առավելությունների հարցում․ PoliticoԽմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասինԷլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել թղթային եղանակով դիմումները ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց ՀայաստանիՌուբլին զգալիորեն ամրապնդվել է․ դոլարի փոխարժեքը նվազել է ավելի քան 1,8%-ովԽոշոր չափերի ոսկու մաքսանենգություն․ մեղադրվում է Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսըԹրամփը խոստացել է ԱՄՆ-ը վերածել էներգետիկ գերիշխող տերությանԿասեցվել է «ՍԱԼ-ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունըՕկուպացված Խոջալուում ականի պայթյունից մեկ հոգի վիրավորվել է ԱԹՍ-ների ներխուժում՝ Զելենսկու ինքնաթիռի թռիչքը հետաձգվել էՊերուի և Էկվադորի սահմանին 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՄի շարք բենզալցակայաններում այսօր նկատվել է գնաճԳիտնականները ճարպային բջիջներում հայտնաբերել են աչքի եղջերաթաղանթի վերականգնմանը նպաստող հատկությունԶախարովա․ Կիևի «հանցագործություններն» անտեսող երկրներն այլևս չեն կարող արդարանալNYT․ Թրամփի օգնականը պատահաբար բացել է նախագահի ինքնաթիռի փչովի սանդուղքը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԹրամփը Իրանի հետ պատերազմի ավարտը կապել է ԱՄՆ ընտրությունների հետ և նոր հարվածով սպառնացել ԹեհրանինՍամվել Կարապետյանը 3 մլն դրամի հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմՀին Խնձորեսկում պեղումների ժամանակ եկեղեցու խորանի մոտ տապանաքար է հայտնաբերվելՀրաբխագետը նախազգուշացրել է ԱՄՆ-ում Նեպալի սցենարով հնարավոր աղետի մասինԱյս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստըՉափազանց տաք թեյն ու սուրճը կարող են բարձրացնել կերակրափողի քաղցկեղի վտանգըԿիևը ծրագրել էր հարձակում Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանի նստավայրի վրա. ՌԴ ԱԴԾ (տեսանյութ)Ով կշարունակի անհայտ ծագման ֆինանսավորմամբ թունավորել մարդկանց կյանքը, տեղ չի ունենա մեր նյուզֆիդում. ԱվանեսյանԻրանի Սիրիկ քաղաքը հարձակման է ենթարկվելՆոր կալանավորվածներ կան․ Նոր մանրամասներ՝ Մեղրու համայնքապետի գործովԲռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 13 մարզիկովԻրանը Հայաստանին առաջարկում է սահմանին համատեղ տնտեսական գոտի ստեղծելԲեսենթն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-իԵրևան-Մեղրի ավտոճանապարհին ծեփամածիկով բարձված «Isuzu» մակնիշի բեռնատարը կողաշրջվել էՍեպտեմբերի 11-ից Առնո Բաբաջանյան փողոցում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառըԹրամփը կարծում է, որ ԱՄՆ-ին վենեսուելական նավթի պաշարները կբավականացնեն 500 տարի Իրավական համագործակցության խորացում․ ՔԿ նախագահը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին
Ամենադիտված