RISE 2026. կցուցադրվեն հայկական ռազմական արտադրանքները․ ԲՏԱ նախարար
ՀայաստանՀունիսի 3-ին և 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ցուցադրվելու են Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական և գիտատեխնիկական ներուժը։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«RISE 2026. հայկական ռազմական արտադրանքները կցուցադրվեն հունիսի 3-ին։ Այս միջոցառման ընթացքում ներկայացվելու են տասնյակ հայկական առաջատար ռազմաարդյունաբերական ընկերությունների գիտահետազոտական կենտրոնների և ինժեներական թիմերի տեխնոլոգիական արտադրանքները, լուծումները և գիտական նվաճումները»,- ասել է նախարարը։
Նախատեսվում է ներկայացնել նաև ոչ միայն ՀՀ բանակին մատակարարված հայրենական արտադրանքներն, այլև դեռևս մշակումների և փորձարկումների փուլում գնվող նմուշներ, որոնք նախկինում երբեք չեն ցուցադրվել։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել