Ես մեկ հեռախոսազանգով այդ հարցը կլուծեի․ Ռոբերտ Քոչարյանը՝ 44-օրյա պшտերազմում ՀԱՊԿ-ի չմիջամտելու մասին
Քաղաքական
Ես մեկ հեռախոսազանգով այդ հարցը կլուծեի, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով 44-օրյա պատերազմում ՀԱՊԿ-ի չմիջամտելու մասին:
Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ գրեթե բոլոր անդամների հարաբերություններն Ադրբեջանի հետ ավելի լավ են, քան Հայաստանի։
«Երկկողմ օգնության մասին, որքանով ես գիտեմ, համապատասխան ընթացակարգերը չեն կիրառվել։ Ես այդ հարցը կլուծեի մեկ զանգով»,- նշել է Քոչարյանը՝ հավելելով, որ իր օրոք նման պատերազմ չէր լինի։
Քոչարյանը կրկնել է նախկինում բազմիցս արտահայտած այն տեսակետը, որ Նիկոլ Փաշինյանն իր քայլերով ու հայտարարություններով պատերազմն անխուսափելի է դարձրել՝ տապալել է բանակցությունները, տարածքային պահանջներով լեգիտիմացրել է հարձակումը Ալիևի համար՝ հայտարարելով, թե «Արցախը Հայաստան է և վերջ»։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել