Հեգսեթ. ԱՄՆ-ը բավարար զինամթերք ունի Իրանի վրա հարվածների հնարավոր վերսկսման համար
Աշխարհ
Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը վստահ է, որ ամերիկյան ուժերը բավարար զինամթերք ունեն Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու համար, եթե Վաշինգտոնը որոշի դա անել։
«Անհրաժեշտության դեպքում մենք լիովին կարող ենք վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները», - ասել է նա՝ ելույթ ունենալով Սինգապուրում կայացած «Շանգրի-Լա Դիալոգ» միջազգային անվտանգության ֆորումում։
«Մեր զինամթերքի պաշարները բավականին բավարար են դրա համար, թե՛ այնտեղ թե՛ ամբողջ աշխարհում, քանի որ մենք հավասարակշռում ենք ավելի արժեքավոր զինամթերքի օգտագործումը ավելի մեծ քանակությամբ առկա զինամթերքի հետ», - հավելել է Հեգսեթը։ «Այսպիսով, մեզ համար իրավիճակը շատ լավ է», - վստահեցրել է նա։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել