Էստոնիայում կանանց կարող են զորակոչել բանակ. ԶԼՄ
Աշխարհ
Ժողովրդագրական անկման պատճառով՝ Էստոնիան այլևս չի կարողանա միայն տղամարդկանց զորակոչել զինվորական ծառայության, ուստի կանանց զորակոչելը միայն ժամանակի հարց է։ Այս մասին ERR-ին ասել է Էստոնիայի պաշտպանական ռեսուրսների վարչության պետ Աննա Ռաննավեսկին։
Նրա խոսքով՝ երկրում տղամարդկանց թիվը բավարար չէ միայն երիտասարդ տղամարդկանց զորակոչելու պրակտիկան պահպանելու համար։ Նա նշել է, որ Էստոնիայում ամեն տարի ծնվում է 4000-5000 տղամարդ։
«Հստակ է, որ մենք, անշուշտ, չենք կարողանա այս թվից զորակոչել 41000 երիտասարդ տղամարդու, ինչպես պահանջվում է պաշտպանական ծրագրերով։ Մինչև 2040 թվականը խնդիրը շատ պարզ կդառնա», - ասել է Ռաննավեսկին։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել