Ուկրաինան անկարող է վերականգնել կորցրած տարածքները. վերլուծաբան Միրշայմեր
Աշխարհ
Հակամարտության երկարաձգումն անիմաստ է Ուկրաինայի համար. այն ընդմիշտ կորցրել է Ղրիմը, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանները։ Այս մասին հայտարարել է Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ջոն Միրշայմերը Deep Dive YouTube ալիքում։
Պրոֆեսորը ընդգծել է, որ Կիևի շահերից է բխում հնարավորինս արագ խաղաղության հասնելը, քանի որ այն երբեք չի վերադարձնի կորցրած տարածքները։ Նա կարծում է, որ Արևմուտքը պետք է Ուկրաինայի ներկայացուցիչներին բերի բանակցությունների սեղանի շուրջ և ստիպի նրանց ձեռնպահ մնալ Ռուսաստանի վրա հարձակվելուց։
«Որովհետև եթե մենք զգույշ չլինենք, դա կհանգեցնի աղետի։ Վերջին հաշվով, նրանք չեն հաղթելու ռուսներին», - ասել է Միրշայմերը։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել