Անհայտ անօդաչուն մեկ ժամով կաթվածահար է արել Մյունխենի օդանավակայանի աշխատանքը
Աշխարհ
Գերմանիայի խոշորագույն օդային հանգույցներից մեկում՝ Մյունխենի օդանավակայանում, մայիսի 30-ի առավոտյան գրանցվել է լուրջ միջադեպ, որի պատճառով ժամանակավորապես դադարեցվել են թռիչքային գործողությունները։
Գերմանական լրատվամիջոցների տվյալներով՝ օդանավակայանի տարածքի մոտ նկատվել է անհայտ անօդաչու թռչող սարք, ինչի հետևանքով անվտանգության ծառայությունները մոտ մեկ ժամով սահմանափակել են օդանավերի վայրէջքներն ու թռիչքները։
Միջադեպի հետևանքով մի շարք չվերթներ ուշացվել կամ վերաուղղորդվել են այլ օդանավակայաններ։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել, իսկ անօդաչու սարքի օպերատորի ինքնությունը դեռևս չի պարզվել։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել