Գերմանիայի ԱԳ նախարարը խոստացել է ՆԱՏՕ-ի հետ «համատեղ պատասխան» տալ Ռուսաստանին
Աշխարհ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն «համատեղ» պատասխան կտան Ռուսաստանին՝ Ռումինիայում անօդաչու թռչող սարքի խոցումից հետո, գրում է Bild-ը։
«Մենք ո՛չ կվախենանք, ո՛չ էլ կբաժանվենք։ Մենք համատեղ կպատասխանենք Ռուսաստանի գործողություններին։ Մեր լիակատար համերաշխությունն է մեր ՆԱՏՕ-ի դաշնակցի և ԵՄ գործընկեր Ռումինիայի հետ», - ասել է Վադեֆուլը։
Նախարարը մեղադրել է Ռուսաստանին «անխոհեմ գործողությունների» մեջ, որոնք, ենթադրաբար, սպառնում են եվրոպական անվտանգությանը։ Նա հավելել է, որ ԵՄ-ն կշարունակի վճռականորեն աջակցել Ուկրաինային և ամրապնդել իր պաշտպանական կարողությունները։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել