Մերցը փորձում է զսպել իրեն երիտասարդ և ժողովրդականություն վայելող իրավահաջորդով փոխարինելու մասին խոսակցությունները
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը փորձում է զսպել իր հնարավոր փոխարինման մասին քննարկումները ավելի ժողովրդական և երիտասարդ մրցակցով՝ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի նախարար-նախագահ Հերդրիկ Վյուստով, գրում է Financial Times-ը:
Հոդվածի համաձայն՝ Մերցի վարկանիշի անկման ֆոնին մամուլը ավելի ու ավելի է քննարկում Վյուստին որպես Գերմանիայի պոտենցիալ կանցլերնշանակելու հարցը : Գերմանիայի կառավարությունում FT-ի աղբյուրը մեղադրել է մի քանի գերմանական լրատվամիջոցների քաղաքական գործիչների միջև մրցակցություն հրահրելու մեջ:
«Պաշտոնը ստանձնելուց ընդամենը մեկ տարի անց Ֆրիդրիխ Մերցը բախվում է մի բանի, որի հետ քչերն են ստիպված գործ ունենալ իրենց պաշտոնավարման այդքան վաղ շրջանում. անընդհատ խոսակցություններ այն մասին, որ նրան կփոխարինի ավելի երիտասարդ, ավելի ժողովրդական կուսակցական գործընկեր», - նշվում է հոդվածում:
Միևնույն ժամանակ, Մերցն ինքը «ամեն ինչ անում է» իր հրաժարականի մասին խոսակցությունները զսպելու համար:
«Չնայած դաշնային կանցլերի փոխարինումը քիչ հավանական սցենար է՝ Մերցը ճնշման տակ է»,- գրում է պարբերականը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել