Եվրոպան հետապնդում է իրականության հետ անհամատեղելի գիծ. ՌԴ ԱԳՆ
Աշխարհ
Եվրոպական երկրները Ուկրաինայի հակամարտության հարցում իրենց սեփական գիծն են պահպանում, որը քիչ կապ ունի քաղաքական և ռազմական իրողությունների հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Դմիտրի Լյուբինսկին՝ մեկնաբանելով Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Էյդեի այն հայտարարությունը, որ Եվրոպան չի կարող միջնորդել բանակցություններում։
Լյուբինսկին ընդգծել է, որ «Եվրոպա» այս համատեքստում «չափազանց մասնատված եզրույթ է», և, հետևաբար, տարբեր հայտարարությունները չպետք է ընկալվեն որպես միասնական դիրքորոշում։
«Տարբեր ձայներ են լսվում տարբեր եվրոպական մայրաքաղաքներից, այդ թվում՝ բավականին ողջամիտ, բայց դա չի նշանակում, որ Բրյուսելում և առաջատար եվրոպական մայրաքաղաքներում Ռուսաստանի վերաբերյալ ինչ-որ բան փոխվում է։ Նրանք իրենց սեփական գիծն են պահպանում, որը քիչ կապ ունի առկա իրողությունների հետ», - ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։


















































Ամենադիտված
Սամվել Կարապետյանը հանդես կգա ճակատագրական հայտարարությամբ. «Ուժեղ Հայաստան»