Aurus-ը պատրաստվում է ներկայացնել երկու նոր մոդել
Ռուսաստան
Ռուսական շքեղ ավտոմեքենաների արտադրող Aurus-ը հունիսին կայանալիք Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում կներկայացնի իր երկու նորացված մոդելները՝ Aurus Senat և Aurus Senat Long։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ընկերության պաշտոնական տեղեկատվությանը։
Նախնական տվյալներով՝ նորացված Senat-ը կստանա արտաքին և ներքին դիզայնի մի շարք փոփոխություններ, ընդլայնված սարքավորումների ցանկ և նոր թվային ու էլեկտրոնային լուծումներ։ Բացի այդ, ինժեներները կատարելագործել են ավտոմատ փոխանցման տուփը, կախոցային համակարգը, վառելիքի մատակարարման հանգույցներն ու արգելակային համակարգը։
Aurus Senat Long լիմուզինի դեպքում ևս նախատեսված են կարևոր փոփոխություններ։ Մասնավորապես, երկրորդ շարքի ուղևորների նստելն ավելի հարմար դարձնելու նպատակով հրաժարվել են կենտրոնական սյանը։ Ընկերությունը նշել է, որ մոդելների տեխնիկական առանձնահատկությունների, վաճառքի մեկնարկի և գների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կհրապարակվի ՊՄՏՀ-ի օրերին։


















































Ամենադիտված
Սամվել Կարապետյանը հանդես կգա ճակատագրական հայտարարությամբ. «Ուժեղ Հայաստան»