Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին
Հասարակություն
Այսօր լրացավ Արագածոտնի թեմի հիմնադրման 30-րդ տարեդարձը: Թեմի ողջ հոգեւոր դասը, աշխատակիցները եւ հավատավոր ժողովուրդը այս առիթով առանձնակի երախտագիտությամբ շնորհավորում է սիրելի Առաջնորդին՝ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին: Հայտնում են Արագածոտնի թեմից.
«Արդեն տասնվեց տարի Սրբազան Հայրն իր հայրական հոգատարությամբ և անդուլ աշխատանքով առաջնորդում է թեմը՝ դառնալով բազմաթիվ նախաձեռնությունների, կրթական, մշակութային և հոգևոր ծրագրերի ոգեշնչողն ու իրականացնողը՝ իր առջեւ ունենալով լուսավոր տեսլական։
Հանիրավի մեղադրանքների պատճառով Սրբազան Հայրն արդեն տևական ժամանակ է, ինչ զրկված է իր առաջնորդական առաքելությունն իրականացնելուց, սակայն հոգեւոր դասն ու բոլոր աշխատակիցները մեծ պատասխանատվությամբ շարունակում են ծառայել՝ զգալով Սրբազան Հոր օրհնությունը եւ աղոթքը։
Սիրելի’ Սրբազան Հայր, շնորհավորում ենք Ձեզ թեմի հիմնադրման 30-ամյակի առիթով։


















































Ամենադիտված
Սամվել Կարապետյանը հանդես կգա ճակատագրական հայտարարությամբ. «Ուժեղ Հայաստան»