Թրամփը վստահ չէ, որ Վենսը իրեն հարմար իրավահաջորդ է․ New York Times
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չի որոշել, թե ում կցանկանար փոխարինել իրեն, սակայն նա անորոշություն է հայտնել փոխնախագահ Ջ.Դ. Վենսի՝ այդ պաշտոնին համապատասխանության վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ Թրամփը պարբերաբար կարծիքներ է հարցնում և՛ Վենսի, և՛ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մասին, իսկ մայիսի սկզբին մի միջոցառման ժամանակ հյուրերից հարցրել է, թե երկուսից ով կլինի ավելի լավ նախագահի թեկնածու։
Թերթի տվյալներով՝ Թրամփն ինքը հստակեցրել է, որ «չի աջակցում ոչ մեկին»։
Թերթը Վենսին համարում է հանրապետական թեկնածության «լռելյայն ֆավորիտ» և Թրամփի քաղաքական շարժման պոտենցիալ ժառանգորդ, սակայն նշում է, որ նրա հնարավորությունները մեծապես կախված են գործող առաջնորդի կողմից նրա վայելած աջակցության մակարդակից։


















































Ամենադիտված
Սամվել Կարապետյանը հանդես կգա ճակատագրական հայտարարությամբ. «Ուժեղ Հայաստան»