ԻՀՊԿ. ԱՄՆ անօդաչու թռչող սարք է խոցվել Իրանի տարածքային ջրերի վրա
Աշխարհ
Ամերիկյան MQ1 անօդաչու թռչող սարքը խախտել է Իրանի օդային տարածքը տարածքային ջրերի վրայով։ Հակաօդային պաշտպանության ուժերը այն խոցել են, ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հայտարարության մեջ։
«Այսօր վաղ առավոտյան ԱՄՆ բանակի MQ1 անօդաչու թռչող սարքը, որը մտել էր Իրանի տարածքային ջրեր՝ թշնամական գործողություն իրականացնելու մտադրությամբ, անմիջապես հայտնաբերվել և խոցվել է ԻՀՊԿ-ի առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռներով», – ասվում է Tasnim լրատվական գործակալության կողմից հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
ԻՀՊԿ-ն նշել է, որ Իրանի տարածքային ջրերի վրայով օդային տարածքը լիակատար վերահսկողության տակ է, և ցանկացած խախտում կստանա վճռական պատասխան։


















































Ամենադիտված
Սամվել Կարապետյանը հանդես կգա ճակատագրական հայտարարությամբ. «Ուժեղ Հայաստան»