Թրամփը ձգտում է փոփոխություններ կատարել Իրանի հետ համաձայնագրի նախագծում
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է փոփոխություններ կատարել Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ հակամարտությունը լուծելու համար նախատեսված համաձայնագրի նախագծում: Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Այս աղբյուրների համաձայն իր վարչակազմի անդամների հետ հանդիպման ժամանակ ամերիկացի առաջնորդը խնդրել է մի շարք փոփոխություններ» կատարել համաձայնագրի նախագծում, ինչը «հանգեցրել է կողմերի միջև շփումների ևս մեկ փուլի, որը կարող է տևել մի քանի օր:
Axios-ի աղբյուրները նշում են, որ ամերիկյան կողմը կարող է ճշգրտել իրանական հարստացված ուրանի հնարավոր տնօրինման վերաբերյալ կետը: Աղբյուրները նաև նշում են, որ Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ ձևակերպումները կարող են փոխվել:
Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը խստացրել է Իրանի հետ հակամարտությունը լուծելու համար նախատեսված համաձայնագրի նախագծի պայմանները և նոր առաջարկներ է ներկայացրել Թեհրանին՝ քննարկման համար: Անանուն ամերիկացի պաշտոնյայի խոսքերով՝ Թրամփը սա արել է՝ փորձելով արագացնել բանակցային գործընթացը և, Իրանի վրա ճնշում գործադրելով, համոզել նրան ընդունել հուշագրի նախնական նախագիծը, որը նախկինում ներկայացվել էր Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի հաստատմանը։


















































Ամենադիտված
Սամվել Կարապետյանը հանդես կգա ճակատագրական հայտարարությամբ. «Ուժեղ Հայաստան»