ԱՄՆ-ը և Իրանը կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել
Աշխարհ
ԱՄՆ-ը հայտարարել է, որ հանգստյան օրերին հարվածներ է հասցրել իրանական ռազմական օբյեկտներին, իսկ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ ի պատասխան թիրախավորել է ամերիկյան ռազմաբազան։
Իրանի ծոցի ափին հասցված հարվածները եղել են ի պատասխան «իրանական ագրեսիվ գործողությունների, ներառյալ՝ միջազգային ջրերում գործող ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքի խոցմանը»,-X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
«ԱՄՆ կործանիչները արագորեն արձագանքել են՝ ոչնչացնելով իրանական հակաօդային պաշտպանության համակարգերը, ցամաքային կառավարման կայանը և երկու հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք հստակ սպառնալիք էին ներկայացնում տարածաշրջանային ջրերով տարանցիկ անցնող նավերի համար»,- հայտնել է CENTCOM-ը:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ նշել է, թե թիրախավորել են այն ավիաբազան, որն ԱՄՆ-ն օգտագործել է Հարավային Իրանի վրա հարձակվելու համար՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ բազայի մասին է խոսքը։


















































Ամենադիտված
Սամվել Կարապետյանը հանդես կգա ճակատագրական հայտարարությամբ. «Ուժեղ Հայաստան»